Պուտինի այցը Բաքու միանշանակ վճռորոշ նշանակություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների առումով: Ես կասեի ավելին՝ փոփոխությունները, որ նկատվում են այս այցի հետ կապված իսրայելա-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ցույց են տալիս, որ այն առավել լայն՝ մերձավորարևելյան նշանակություն ունի...
Ինչպես կանխատեսել էի, Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու BRICS-ի երկրների տնտեսական գոտուն, այսինքն` Ռուսաստան, Չինաստան, Իրան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա դաշինքին, հաջորդը տարածաշրջանում կլինի Վրաստանը...
Ես չեմ հավատում, որ Սասունցի Դավիթն անիծել է իր որդի Մհերին, ես չեմ հավատում, որ արքա Արտաշեսն անիծել է իր որդի Արտավազդին, այս բոլորը հակատրամաբանական ու հակացեղային են։
Մոտ ապագայում աշխարհաքաղաքական դինամիկայի հիմնական խնդիրը լինելու է աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարահզոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների, որը կարող է դառնալ ժամանակավոր հավասարակշռության պայմաններից մեկը հակամարտ կողմերի միջև։